Image Image Image Image Image Image Image Image Image

Կոնյակ

Հայկական կոնյակի պատմությունն սկսվում է դեռևս այն ժամանակներից, երբ բիլբլիական նահապետ Նոյը Արարատ լեռան ստորոտում տնկեց առաջին որթը: Մինչև այժմ հիշատակ է պահպանվել օրհնված խմիչքի նախահոր մասին:
Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրովի (Թաիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում՝ իր իսկ կառուցած Ռուսական կայսրության կոնյակի առաջին գործարանում:
Նոր արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նիկոլայ Թաիրովը դժվարանում էր կազմակերպել առաքումը, և նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին:
1917թ. հեղափոխությունից հետո Շուստովի գործարանը ազգայնացվեց: Դրա հետևանքով Շուստովի անունը կորավ անցած հազարամյակի քսանական թվականներին խեղված հազարավոր անունների և ճակատագրերի հետ: Բայց մի հուշ ռուս արդյունաբերողի մասին, այնուամենայնիվ, մնացել է:
1945թ. Յալթայի կոնֆերանսի համար Հայաստանում արտադրվեց հատուկ կոնյակ “Դվին”, 50 տոկոս թնդությամբ: Կոնֆերանսի ժամանակ Ուինսթոն Չերչիլլը խնդրեց Ստալինին՝ իրեն կոնյակի որոշ քանակություն վաճառել: Ստալինը, մտախոհ տեսք ընդունելով, պատասխանեց. “Խորհրդային Միությունը հայկական կոնյակով լիովին ապահովված է, թերևս, այն կարելի է նաև վաճառել”: Այդ պահից սկսած “Ժողսովրդի առաջնորդը” անձամբ էր վերահսկում “Դվին” կոնյակի առաքումը բրիտանական վարչապետին:
Կոնյակի օրինական առաքումը Անգլիա շարունակվեց միչև սառը պատերազմի սկիզբը, որից հետո այն դադարեցվեց: Սակայն Չերչիլլի բուռն ցանկությունը կոնյակ ձեռք բերելու համար այնքան մեծ էր, որ նա, մոռանալով քաղաքական պատվախնդրությունը, անյուամենայնիվ, շարունակում էր ձեռք բերել սիրած խմիչքը (հայտնի չէ, թե ինչ ճանապարհներով): Երբ արդեն ծերունի Չերչիլլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց. “Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ”:

BrandyBrandyBrandyc1c2c3BrandyBrandyBrandyBrandyBrandyBrandyBrandyBrandyBrandy16Monkey